Օզուրգեթիի շրջանի Մերիա գյուղում (Գուրիայի շրջան) թափառող շունը հարձակվել է հինգ և երկու տարեկան երկու եղբայրների վրա, հատկապես ծանր է կրտսեր եղբոր վիճակը, հայտնում է Ռուսթավի 2 հեռուստաալիքը։
Ականատեսների խոսքով՝ մայրը երեխաների հետ է եղել, երբ նրանց վրա հարձակվել է շունը։
Հարևանը օգնել է մորն ու երեխաներին, և մինչ նրանք երեխային նստեցնում էին մեքենան, որպեսզի տեղափոխեն կլինիկա, շունը հարձակվել է մոտակայքում գտնվող մյուս երեխայի վրա՝ պատճառելով լուրջ վնասվածքներ։
Հարեւանների խոսքով՝ մայրը երկրորդ երեխային գտել է անգիտակից վիճակում։
Կրտսեր երեխային, ով գլխի վնասվածք է ստացել, տեղափոխվել է Թբիլիսի, որտեղ նրան վիրահատել են։
Ավագ տղայի կյանքին վտանգ չի սպառնում։