Դեկտեմբերի 17-18-ը սպասվում է եղանակի վատթարացում

Դեկտեմբերի 17-18-ը սպասվում է եղանակի վատթարացում

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տարածած տեղեկատվության համաձայն՝ դեկտեմբերի 17-ի առավոտից մինչև դեկտեմբերի 18-ի առավոտ Արևմտյան Վրաստանում սպասվում է անձրև, տեղ-տեղ առատ, լեռնային շրջաններում առատ ձյուն և բուք, իսկ ծովում՝ 4-5 բալ փոթորիկ։

Հանրապետության շրջանների զգալի մասում, մայրաքաղաքի արվարձաններում սպասվում է ուժեղ արևմտյան քամի, օրվա երկրորդ կեսից հնարավոր է քամու ուժգնացում՝ 28-30 մ/վրկ։

Արևմտյան Վրաստանի գետերում սպասվող տեղումները կարող են առաջացնել ջրի մակարդակի զգալի բարձրացում, սողանքային-ջրհեղեղային գործընթացների սկիզբ և ակտիվացում լեռնոտ շրջաններում, իսկ երկրի լեռնային շրջաններում ձնահոսքի ձևավորում։ Սպասվող առատ ձյան, ձնահյուսի վտանգի և լեռնային շրջաններում տեսանելիության վատթարացման պատճառով ավտոճանապարհների առանձին հատվածներում հնարավոր է երթևեկության սահմանափակում։