Արմավիրում 27-ամյա երիտասարդը ավտոտնակում կախվելու միջոցով ինքնասպան է եղել

Արմավիրում 27-ամյա երիտասարդը ավտոտնակում կախվելու միջոցով ինքնասպան է եղել

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 16։50-ի սահմաններում «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության կայանից ահազանգել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Վաղարշապատի բաժին և հայտնել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Արմավիրի մարզի գյուղերից մեկի տուն, որտեղ հայտնաբերել են կախված դի։ 

Ոստիկաններն ու քննիչները նշված տանը կից գտնվող ավտոտնակում տանիքից կախված հայտնաբերել են նույն տան բնակիչ, 27-ամյա Արման Ա․-ի դին։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ, դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Քննիչի որոշմամբ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Դեպքի փաստով Վաղարաշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։