Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը ճանաչողական այց կկատարի Երևան և Մասիսի քաղաքապետարան՝ հետամուտ լինելու «Հումանիտար իրավիճակը Ղարաբաղում և հարակից քաղաքներում ու շրջաններում» հայտարարությանը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունից:
Պատվիրակության կազմում են զեկուցողներ Բերնդ Վյորինգերը Գերմանիայից և Բրիոնի Ռուդկինը Միացյալ Թագավորությունից:
Զեկուցողները քննարկումներ կունենան Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ։ Պատվիրակությունը կհանդիպի նաև Արտաշատ, Երևան, Գորիս և Հրազդան համայնքների ներկայացուցիչների հետ։
Նախատեսված է նաև պատվիրակության հանդիպում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի և Հայկական Կարմիր Խաչի ընկերության ներկայացուցիչների հետ։ Կոնգրեսի պատվիրակությունը կայցելի նաև Մասիս համայնք՝ հանդիպելու ընտրված տեղական ներկայացուցիչների հետ։ shantnews.am