Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանում ուսանողներին աբխազերեն են սովորեցնում

Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանում ուսանողներին աբխազերեն են սովորեցնում

Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանում ուսանողներին սովորեցնում են աբխազերեն: Դասախոսություններն անցկացվում են առցանց՝ շաբաթը մեկ անգամ՝ ամեն շաբաթ օրը, որում ներգրավված են Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանի տարբեր մասնագիտությունների գծով շուրջ 30 ուսանող։

«Աբխազերենի ուսուցման անհրաժեշտությունը առաջացել է աբխազների և վրացիների միջև հաղորդակցման ընդհանուր լեզվի բացակայությամբ։ Աբխազ երիտասարդները գիտեն միայն ռուսերեն, իսկ վրացիները՝ վրացերեն կամ անգլերեն, ինչը շատ է դժվարացնում նրանց միջև շփումը։ Հասկանալի պատճառներով աբխազների համար դժվար է սովորել վրացերեն, ուստի մենք որոշեցինք սովորել աբխազերեն: Այս նախաձեռնությունը նպատակ ունի վրացի և աբխազ երիտասարդների միջև շփման ընդհանուր լեզու գտնել, ինչը, մեր կարծիքով, կմեծացնի նրանց միջև կապը և կխորացնի ապագա հարաբերությունները։ Մենք կարծում ենք, որ աբխազերենի իմացությունը կդառնա ընդհանուր խաղաղության և միասնության բանալին»,- ասում է համալսարանի ռեկտոր Մակա Բերիձեն։

Նրա խոսքով, աբխազերենը սովորելու նախաձեռնությունը եղել է աբխազական կենտրոնի անդամ ուսանողներից։ Այս գործընթացում ակտիվորեն ներգրավված էր աբխազագետ Թեյմուրազ Գվանցելաձեն, ով օգնեց գտնել աբխազերենի ուսուցիչ և համալսարան ուղարկեց դասավանդման համար անհրաժեշտ գրքերը։

Աբխազերենը դասավանդում է ուսուցչուհի Ալլա Կվեկվեսկիրին, ուսանողների համար դասախոսությունները լիովին անվճար են, ինչ վերաբերվում է մյուս դիմորդների համար, հիմնական A1 մակարդակը սովորելու 3-ամսյա դասընթացի արժեքն է՝ 250 լարի։

Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանում Աբխազական կենտրոնը բացվել է 2022 թվականի դեկտեմբերի 26-ին ։ Կենտրոնը համալրված է ուսանողներով և ակտիվորեն իրականացնում է տարբեր կրթական միջոցառումներ։ sknews.ge