
2024 թվականից կրծքագեղձի քաղցկեղի բուժման դեղամիջոցներն ամբողջությամբ կֆինանսավորվեն Վրաստանի բոլոր քաղաքացիների համար։ Թբիլիսիի քաղաքապետարանը հոգալու է Թբիլիսիի բնակչության համար անհրաժեշտ ծախսերը, իսկ մարզերի համար՝ առողջապահության նախարարությունը։ Այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապես Կախա Կալաձեն:
Մինչ այժմ կրծքագեղձի քաղցկեղի բուժման դեղամիջոցները ֆինանսավորվում էին սոցիալապես անապահով խմբերի համար, սակայն այսուհետ սոցիալական կարգավիճակն այլևս որոշիչ գործոն չի լինելու։
Ավելի վաղ՝ նոյեմբերի 22-ին, Առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ սկսել են «զգալիորեն ցածր գնով» ուռուցքաբանական դեղամիջոցներ ձեռք բերել։
Առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլիի խոսքով՝ հաջորդ տարվանից պետությունն ամբողջությամբ կֆինանսավորի քաղցկեղով հիվանդների բուժման կուրսը։