Այրոցից ազատվելու պարզ միջոց

 Այրոցից ազատվելու պարզ միջոց

Մեկ բաժակ կաթը կօգնի արագ ազատվել այրոցից, ասում է գաստրոէնտերոլոգ Փիթեր Ուորվելը։ Նա Daily Mail-ին նկարագրել է ստամոքսի տհաճությունը հանգստացնելու պարզ միջոց:

Ուորվելը նշել է, որ այրոցն ամենից հաճախ առաջանում է յուղոտ և տապակած ուտելիքների ընդունումից հետո, քանի որ նման մթերքները թույլ են տալիս ստամոքսահյութը մտնի կերակրափող։ Հենց ստամոքսահյութն էլ առաջացնում է կրծքավանդակում և կոկորդում այրման երևույթ, բացատրել է բժիշկը։

Նա հավելել է, որ դեղամիջոցներն այրոցը թեթևացնելու ամենաարդյունավետ միջոցն են, բայց եթե դրանք հասանելի չլինեն, սովորական կաթը նույնպես կարող է օգնել։

Ուորվելն ընդգծել է, որ կաթի ազդեցությունը զգացվում է գրեթե անմիջապես, սակայն այն երկարատև չի լինի։

Բացի այդ, նա խորհուրդ է տվել չխմել մրգային հյութեր և որոշ բուսական թեյեր, եթե այրոց ունեք, քանի որ դրանք մեծացնում են այրոցի զգացումը։