Գորելովկայում «Օգնություն գյուղին» ծրագրով նախատեսված աշխատանքներն ավարտվել են

Գորելովկայում «Օգնություն գյուղին» ծրագրով նախատեսված աշխատանքներն ավարտվել են

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գորելովկա գյուղում «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում իրականացվել է սպորտդահլիճի հանդերձարանի վերանորոգում և կառուցվել է մանկական խաղահրապարակ:

Գորելովկայի գյուղական համայնքի ներկայացուցիչ Մնացական Բաբաջանյաը NOR -ռադիոկայանի հետ զրույցում ասաց. «Գորելովկայի գյուղական ծրագրով նախատեսված աշխատանքներն ավարտվել են: Մշակույթի տան մեջ վերանորոգվել է երկու հանդերձարան փոխվել են դռները, ինչպես նաև կառուցվել է մանկական խաղահրապարակ։ Գումարը նախատասեված էր մոտ 20 000 լարի, որտեղ 5932 լարի հատկացվել է հանդերձարաններին, իսկ մնացածը խաղահրապարակին»:

Մանրամասները՝ ձայնագրությունում․

Radio NOR · Գորելովկայում «Օգնություն գյուղին» ծրագրով նախատեսված աշխատանքներն ավարտվել են

Հիշեցնենք, որ Գորելովկայի համայնքում «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում աշխատանքների իրականացման համար հատկացվել էր 49 437 (NAT230014705) լարի գումար, որտեղ 46 497 լարիով մրցույթը շահել է შპს ”არო” ընկերությունը:

  1. Սամեբա – խմելու ջրի համակարգի վերականգնում – 9 887.5լարի
  2. Ժդանովական – խմելու ջրի համակարգի վերականգնում – 11 865 լարի
  3. Եֆրեմովկա – մինի մարզադաշտի կառուցում (3-րդ փուլ)- 9 887.5 լարի
  4. Գորելովկա – սպորտդահլիճի հանդերձարանի վերանորոգում – 5932 լարի
  5. Օրլովկա – ջրահեռացման համակարգի անցկացում – 11 865 լարի

Կարդացեք նաև՝