Եֆրեմովկայի մինի մարզադաշտի կառուցման աշխատանքներն ավարտվել են

Եֆրեմովկայի մինի մարզադաշտի կառուցման աշխատանքներն ավարտվել են

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Եֆրեմովկա գյուղում «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում իրականացվել է մինի մարզադաշտի կառուցման 3 -րդ փուլի աշխատանքները:

Գորելովկայի գյուղական համայնքի ներկայացուցիչ Մնացական Բաբաջանյաը NOR -ռադիոկայանի հետ զրույցում ասաց. «Եֆրեմովկայի գյուղական ծրագրով մինի մարզադաշտի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են: Խաղադաշտը լրիվությամբ ցանկապատվել է և նախատեսված գումարի համապատասխան աշխատանքներն իրականացվել են։ Հաջորդ տարվա գյուղական ծրագրով արդեն նախատեսում ենք խաղադաշտի կառուցումը ամբողջովին հասցնել ավարտին»:

Մանրամասները՝ ձայնագրությունում․

Radio NOR · Եֆրեմովկայի մինի մարզադաշտի կառուցման աշխատանքներն ավարտվել են

Հիշեցնենք, որ Գորելովկայի համայնքում «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում աշխատանքների իրականացման համար հատկացվել էր 49 437 (NAT230014705) լարի գումար, որտեղ 46 497 լարիով մրցույթը շահել է შპს ”არო” ընկերությունը:

  1. Սամեբա – խմելու ջրի համակարգի վերականգնում – 9 887.5լարի
  2. Ժդանովական – խմելու ջրի համակարգի վերականգնում – 11 865 լարի
  3. Եֆրեմովկա – մինի մարզադաշտի կառուցում (3-րդ փուլ)- 9 887.5 լարի
  4. Գորելովկա – սպորտդահլիճի հանդերձարանի վերանորոգում – 5932 լարի
  5. Օրլովկա – ջրահեռացման համակարգի անցկացում – 11 865 լարի

Կարդացեք նաև՝