Ժդանովականի ջրագծերի վերանորոգումն ավարտվել է. «Օգնություն գյուղին» ծրագիր

Ժդանովականի ջրագծերի վերանորոգումն ավարտվել է. «Օգնություն գյուղին» ծրագիր

Գլխավոր լուսանկարը տրամադրել է Հովսեփ Անտանոսյանը․

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ժդանովական գյուղում «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում իրականացվել է ջրագծերի վերանորոգում:

Նինոծմինդայի քաղաքապետարանում Ժդանովական գյուղի մասնագետ Հովսեփ Անտանոսյանը NOR -ռադիոկայանի հետ զրույցում ասաց. «Ժդանովականին գյուղական ծրագրով ինչպես անցած տարի այս տարի նույնպես նախատեսված էր ջրագծերի վերանորոգում: Փոխվել է մոտ 1 կմ 250 մ երկարությամբ ջրատար, որտեղ երկաթի փոխարեն տեղադրվել են պլաստիկ խողովակներ։ Աշխատանքներն ավարտվել են և կարելի է ասել որ ջրագծերի գրեթե 90% -ը արդեն փոխվել է»:

Մանրամասները՝ ձայնագրությունում․

Radio NOR · Ժդանովականի ջրագծերի վերանորոգումն ավարտվել է. «Օգնություն գյուղին» ծրագիր

Հիշեցնենք, որ Գորելովկայի համայնքում «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում աշխատանքների իրականացման համար հատկացվել էր 49 437 (NAT230014705) լարի գումար, որտեղ 46 497 լարիով մրցույթը շահել է შპს ”არო” ընկերությունը:

  1. Սամեբա – խմելու ջրի համակարգի վերականգնում – 9 887.5լարի
  2. Ժդանովական – խմելու ջրի համակարգի վերականգնում – 11 865 լարի
  3. Եֆրեմովկա – մինի մարզադաշտի կառուցում (3-րդ փուլ)- 9 887.5 լարի
  4. Գորելովկա – սպորտդահլիճի հանդերձարանի վերանորոգում – 5932 լարի
  5. Օրլովկա – ջրահեռացման համակարգի անցկացում – 11 865 լարի

Կարդացեք նաև՝