Ժդանովականի եւ Սամեբայի ջրագծերի վերանորոգման մրցույթը կայացել է. «Օգնություն գյուղին» ծրագիր

Ժդանովականի եւ Սամեբայի ջրագծերի վերանորոգման մրցույթը կայացել է. «Օգնություն գյուղին» ծրագիր

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ժդանովական եւ Սամեբա գյուղերում «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում շարունակվելու են խմելու ջրի համակարգերի կառուցման աշխատանքները:

Ե՞րբ կմեկնարկեն եւ ո՞ր փուլում են գտնվում վերոնշյալ աշխատանքները զրուցեցինք Գորելովկայի գյուղական համայնքի ներկայացուցիչ՝ Մնացական Բաբաջանյանի հետ:

Նրա խոսքով. «Օգնություն գյուղին ծրագրի շրջանակներում մրցույթը կայացել է մեր համայնքի՝ Գորելովկա, Սամեբա, Եֆրեմովկա, Ժդանովական եւ Օրլովկա գուղերի աշխատանքների իրականացման համար: Գորելովկայում մասամբ աշխատանքները իրականացվել են, իսկ մնացած գյուղերում մոտ օրերս կմեկնարկեն»:

Գորելովկայի համայնքում «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում աշխատանքների իրականացման համար հատկացվել էր 49 437 լարի գումար, որտեղ 46 497 լարիով մրցույթը շահել է შპს ”არო” ընկերությունը:

  1. Սամեբա – խմելու ջրի համակարգի վերանկանգնում – 9 887.5լարի
  2. Ժդանովական – խմելու ջրի համակարգի վերականգնում – 11 865 լարի
  3. Եֆրեմովկա – մինի մարզադաշտի կառուցում (3-րդ փուլ)- 9 887.5 լարի
  4. Գորելովկա – սպորտդահլիճի հանդերձարանի վերանորոգում – 5932 լարի
  5. Օրլովկա – ջրահեռացման համակարգի անցկացում – 11 865 լարի

Նինոծմինդայի քաղաքապետարանում Ժդանովական գյուղի մասնագետ Հովսեփ Անտանոսյանը NOR -ռադիոկայանի հետ զրույցում ասաց. «Ժդանովականին գյուղական ծրագրով ինչպես անցած տարի այս տարի նույնպես իրականացվելու է ջրագծերի վերանորոգում: Այս տարի ամբողջովին այդ աշխատանքները ավարտին կհասցվեն, որտեղ փոխվելու է մոտ 1 կմ երկարությամբ ջրատար խողովակներ»:

Մանրամասները՝ ձայնագրությունում.

Radio NOR · Ժդանովականի եւ Սամեբայի ջրագծերի վերանորոգման մրցույթը կայացել է

Հաղթող ընկերությունը պարտավոր է աշխատանքները իրականացնել օգոստոսի 17 -ից սկսած պայմանագրի ստորագրումից հետո 14 շաբաթվա ընթացքում մինչեւ նոյեմբերի 22 -ը ներառյալ։

Կարդացեք նաեւ՝