Սպասովկայի «Օգնություն գյուղին» ծրագրով աշխատանքները գտնվում են սպասողական վիճակում

Սպասովկայի «Օգնություն գյուղին» ծրագրով աշխատանքները գտնվում են սպասողական վիճակում

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սպասովկա գյուղում «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում շարունակվելու է կենդանիների խմելու ջրի համակարգի կառուցման աշխատանքների 3 -րդ փուլը:

Ե՞րբ կմեկնարկեն եւ ո՞ր փուլում են գտնվում վերոնշյալ աշխատանքները զրուցեցինք Նինոծմինդայի քաղաքապետարանում Գորելովկայի թեմի ներկայացուցիչ` Մերաբ Միքելաձեի հետ:

Նրա խոսքով. «Մրցույթ հայտարարվեց այդ աշխատանքների համար, սակայն մասնակից չլինելու պաճառով հիմա աշխատանքները իրականացնելու ենք ուղիղ պայմանագրի միջոցով: Հիմա փնտրում ենք փորձառու մարդկանց ովքեր կկարողանան կենդանիների խմելու ջրի հետ կապված աշխատանքները իրականացնել, հատկացված գումարով»:

Մանրամասները՝ ձայնագրությունում.

Radio NOR · Սպասովկայի «Օգնություն գյուղին» ծրագրով աշխատանքները գտնվում են սպասողական վիճակում

Նշենք, որ Սպասովկա գյուղում վերոնշյալ աշխատանքների համար «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանականերում հատկացվել էր 14 765 լարի: Աշխատանքները ավարտին հասցնելու ժամկետը կազմում է 6 շաբաթ:

Ինչպես տեղեկացրեցին NOR ռադիոկայանին Նինոծմինդայի քաղաքապետարանի պետական գնումների ծառայությունից, Սպասովկայի գյուղական ծրագրով աշխատանքների համար երկու անգամ մրցույթ է հայտարարվել, սակայն մասնակից չլինելու պաճառով դեռևս սպասողական վիճակում են: Հիմա տարվում են աշխատանքներ ուղիղ պայմանագրի միջոցով դրանք իրականացնելու համար:

Կարդացեք նաեւ՝