Երբ կմեկնարկեն «Օգնություն գյուղին» ծրագրով աշխատանքները Գանձայում

Երբ կմեկնարկեն «Օգնություն գյուղին» ծրագրով աշխատանքները Գանձայում

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գանձա գյուղում «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում ցանկապատվելու է կենտրոնական այգին:

Ե՞րբ կմեկնարկեն եւ ո՞ր փուլում են գտնվում վերոնշյալ աշխատանքները զրուցեցնիք Գանձայի գյուղական համայնքի ներկայացուցիչ Հրահատ Սիրականյանի հետ:

Նրա խոսքով. «Մրցույթ հայտարարվեց այդ աշխատանքների համար, սակայն մասնակից չլինելու պաճառով հիմա աշխատանքները իրականացնելու են ուղիղ պայմանագրի միջոցով: Գանձայում կենտրոնական այգու ցանկապատաման համար հատկացված է մոտ 20 000 լարի, իսկ Սաղամո գյուղում բնակիչների հավաքատեղիի շենքի վերանորոգման համար հատկացված է մոտ 10 000 լարի գումար»:

Մանրամասները՝ ձայնագրությունում.

Radio NOR · Երբ կմեկնարկեն «Օգնություն գյուղին» ծրագրով աշխատանքները Գանձայում

Ինչպես տեղեկացրեցին NOR ռադիոկայանին Նինոծմինդայի քաղաքապետարանի պետական գնումների ծառայությունից, այսօր Գանձա գյուղի գյուղական ծրագրով աշխատանքների պամանագիրը կնքվել է անհատ ձեռներեց՝ Վարդ Ջանամյանին պատկանող ընկերության հետ: Հաղթող ընկերությունը պարտավոր է աշխատանքները իրականացնել սեպտեմբերի 7 -ից սկսած պայմանագրի ստորագրումից հետո 60 օրվա ընթացքում մինչեւ նոյեմբերի 5 -ը։

NOR ռադիոկայանը ընթացքում կլինի հետեւեողական եւ պարբերաբար կտեղեկացնի զարգացող իրադարձությունների մասին:

Կարդացեք նաեւ՝