Օրոջալարում «Օգնություն գյուղին» ծրագրով աշխատանքներն ավարտվել են

Օրոջալարում «Օգնություն գյուղին» ծրագրով աշխատանքներն ավարտվել են

«Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում Նինոծմինդայի մունիցիպալիտետի Օրոջալար գյուղում վերանորոգվել և բարեկարգվել է սպորտդահլիճը։

Թե, ինչ աշխատանք է տարվել և որքան գումար էր նախատեսված վերոնշյալ աշխատանքների համար, փորձեցինք պարզել գյուղի մասնագետից։

Միշա Քեյանը NOR -ռադիոկայանի հետ զրույցում ասաց․ «Ընդհանուր Օրոջալարցիների որոշմամբ գյուղական ծրագրով հատկացված 16 000 լարի գումարը, ծախսվեց սպորտդահլիճի վերանորոգման նպատակով։ Դահլիճում կատարվել է կոսմետիկ վերանորոգում, անցկացվել է ջեռուցման համակարգ և հատակին փռվել է համապատասխան գորգ։ Այս պահին այն ծառայում է գյուղում գործող պարի համույթին, հետագայում պլանավորում ենք նաև բացել ըմբշամարտի խմբակ»։

Մանրամասները՝ ձայնագրությունում․

Radio NOR · Օրոջալարում «Օգնություն գյուղին» ծրագրով աշխատանքները ավարտվել են

Բնակիչների խոսքով՝ գյուղի ակումբի մի մասը վերանորոգվեց և հիմա այն ծառայում է որպես սպորտդահլիճ։ Երեխաները օգտվում են այդ հնարավորությունից և դա շատ գովելի է։

Կարդացեք նաև՝