Նինոծմինդայի մունիցիպալիտետի շրջանավարտները պարգևատրվել են մեդալներով

Նինոծմինդայի մունիցիպալիտետի շրջանավարտները պարգևատրվել են մեդալներով

Դեկտեմբերի 22-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի 2021 – 2022 ուսումնական տարվա շրջանավարտները գերազանց ուսման համար պարգևատրվեցին ոսկե և արծաթե մեդալներով։

Մունիցիպալիտետներում մեդալների են արժանացել բոլոր հանրակրթական դպրոցների 49 գերազանցիկ աշակերտներ՝ 42 ոսկե և 7 արծաթե։

Շրջանավարտներին ոսկե և արծաթե մեդալներով պարգևատրելու նպատակն է խրախուսել սաների առաջադիմությունը և բացահայտել գերազանցիկներին:

Կրթության նախարարությունը ոսկե և արծաթե մեդալներ է շնորհում ավագ դպրոցը գերազանցությամբ ավարտած աշակերտներին։

  • առանց կլորացման միջին 10 միավոր ստացած աշակերտները ստանում են ոսկե մեդալ։
  • իսկ 9,8 և բարձր միջին միավոր ունեցող աշակերտները կստանան արծաթե մեդալ։

Աշակերտը պետք է հաշվի առնի, որ մեդալ ստանալու համար միավորների հաշվարկը սկսվում է 10-րդ դասարանից և ավարտվում 12-րդ դասարանի արդյունքներով։

Այսօր գերազանցիկ սաների մեծ մասը սովորում է բարձրագույն ուսումնական հաստատություններում։

Արարողությանը հրավիրված էին ծնողներն ու դպրոցի տնօրինությունը։ Արարողությունից հետո տնօրինության միջոցով մեդալները կհանձնվեն սաներին։

Ղուլալիս գյուղի դպրոցի շրջանավարտ Աշխեն Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց և՛ նախարարությանը, և՛ իր դպրոցին՝ աշակերտներին խրախուսելու, սովորելու ավելի մեծ ոգևորության առաջացմանը նպաստելու համար։ Այս պահին Աշխենը սովորում է Թբիլիսիում ծրագրավորման մասնագիտությամբ և ուրախ է, որ դպրոցում ստացած գիտելիքները օգտակար են եղել բուհ ընդունվելու համար։

Radio NOR · Выпускникам Ниноцминдского муниципалитета вручили медали за отличную учёбу