
Բաթումում ուշ գիշերին սպանություն է տեղի ունեցել:
Առկա տեղեկությունների համաձայն՝ պատահական անցորդը հայտնաբերել է սպանված միջին տարիքի տղամարդուն ծովափին և հայտնել ոստիկանություն։
Մահացածը հավանաբար վիրավորվել է սառը զենքով։
Սպանության դրդապատճառն ու պատճառն անհայտ են։
ՆԳՆ տեղեկատվության համաձայն՝ գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով՝ դիտավորյալ սպանություն, նախաքննությունը շարունակվում է։ 1tv.ge