Դեկտեմբերի 24-ին տեղացած առատ ձյան և բքի պատճառով բազմաթիվ ճանապարհներ՝ ինչպես միջպետական, այնպես էլ միջազգային, փակ են կամ դժվարանցանելի։ Jnews-ը դեկտեմբերի 25-ին ժամը 11:00-ին անդրադարձել է Ջավախքի և շրջանի սահմաններից դուրս ճանապարհներին տիրող իրավիճակին:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, թեթև մարդատար մեքենաները սկսել են անցակտեով անցնել Հայաստան, կցորդիչով, կիսակցորդիչով և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների տեղաշարժը շարունակում է արգելված մնալ:
Երթևեկությունը վերականգնվել է նաև Խաշուրի-Ախալցիխե-Վալե միջազգային ճանապարհին։ Խաշուրի-Ածկղուրի հատվածում սահմանափակումներ էին գործում կցորդով, կիսակցորդով մեքենաների և մեծ ավտոբուսների համար:
Ախալքալաք-Կարծախ միջազգային նշանակության ճանապարհին արգելված է կցորդիչով, կիսակցորդիչով և 30 նստատեղից ավելի ավտոբուսների տեղաշարժը՝ եղանակային բարդ պայմանների պատճառով։ Տրանսպորտային մնացած միջոցները կարող են ազատ տեղաշարժվել:
Բարդ եղանակային պայմանների պատճառով (բուք և անբավարար տեսանելիություն) Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա պետական նշանակության ճանապարհի 94-ից մինչև 110 կմ հատվածում (Փարվանանայի լեռնանցք) արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժը։