Արդեն երկու օր է ուժեղ ձյան և բքի պատճառով Վրաստանի շատ շրջաններում երթեւեկությունը կատվածահար է եղել։
Վրաստանի ճանապարհային վարչությունից ստացած տեղեկության համաձայն՝ Նինոծմինդա-Ծալկա-Թբիլիսի ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Նինոծմինդա-Ախալցիխե-Բորժոմի-Թբիլիսի ճանապարհը բաց է և անցանելի։ Միայն սահմանափակումներ կան Նինոծմինդա Ախալքալաք տանող ճանապարհին բեռնատարների համար։
Վրաստան-Հայաստան Միջպետական նշանակության ճանապարհը Բավրայի անցակետով թեթև մարդատար ավտոմեքենաների համար անցանելի է, իսկ բեռնատարների համար փակ է։
Երթևեկությունը ազատ է նաև Ախալքալաք-Կարծախ ավտոճանապարհին։
Մանրամասները՝ ձայնագրությունում․
Կարդացեք նաև՝