2023 թվականին լրագրողների նկատմամբ բռնության և ոտնձգության շուրջ 45 դեպք է արձանագրվել: Այս մասին նշված է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» (TI) հասարակական կազմակերպության (ՀԿ) վերջին զեկույցում:
Ըստ ՀԿ-ի՝ ինչպես նախորդ տարիներին, այս տարի նույնպես հարձակվել են իշխող կուսակցությանը քննադատող լրատվամիջոցների ներկայացուցիչների վրա՝ ֆիզիկական և բանավոր վիրավորանքներ հասցնելով նրանց։ Կազմակերպության տվյալներով, 2023 թվականին հայտնաբերվել է մինչև 45 նման դեպք։
TI-ը հիմք ընդունելով Հատուկ քննչական ծառայությունից ստացված տեղեկությունը, հայտնում է, որ 2023 թվականի հունվարի 1-ից նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում լրագրողի մասնագիտական գործունեությանը ապօրինի խոչընդոտելու փաստի առթիվ 14 հետաքննություն է սկսվել, դրանցից 4 գործ ուղարկվել է դատարան, 9-ը գտնվում է նախաքննության փուլում։
Դեպքեր, որոնք ներառվել են «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» զեկույցում.
Զեկույցում ներառվել են նաև «Մթավարի արխի», «TV Պիրվելի», «Ֆորմուլա» հեռուստաալիքների նկարահանող խմբերի վրա հարձակումների դեպքերը։ aliq.ge