
Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլիի մունիցիպալիտետին 4 նոր, ժամանակակից ստանդարտներին համապատասխան ավտոբուս է հատկացվել:
Մառնեուլիի քաղաքապետարանի փոխանցմամբ՝ ավտոբուսներն այսօրվանից սկսել են սպասարկել ուղևորներին:
«ԵՎՐՈ 5» ստանդարտներով հագեցած Isuzu ընկերության 8 մետրանոց ավտոբուսները նախատեսված են 47 ուղևորի համար և հարմարեցված են հաշմանդամություն ունեցող անձանց համար։
Ի դեպ, Վրաստանի կառավարության որոշմամբ՝ Վրաստանի մի շարք մարզերի ընդհանուր առմամբ Isuzu մակնիշի 8 մետրանոց 51 նոր ավտոբուս է հատկացվել: aliq.ge