
Վրաստանի նախագահը ներում է շնորհել ութ դատապարտյալի, հայտնում է Վրաստանի նախագահի վարչակազմը։
Նրանց հաղորդմամբ՝ ներված դատապարտյալներից վեցն ամբողջությամբ ազատվել են քրեակատարողական հաստատությունում պատժի չափը կրելուց հետո և այսօր կլքեն Քրեակատարողական հիմնարկը:
Ինչ վերաբերում է ևս երկու դատապարտյալներին, ապա կրճատվել է քրեակատարողական հիմնարկում նրանց պատժի մնացած ժամկետը։ Նախագահի վարչակազմի տվյալներով՝ նրանց թվում կա մի կին դատապարտյալ։ 1tv.ge