20-ամյա առաքիչ աղջիկը ով վթարի էր ենթարկվել և7 ամիս կոմայի մեջ էր մահացել է

20-ամյա առաքիչ աղջիկը ով վթարի էր ենթարկվել և7 ամիս կոմայի մեջ էր մահացել է

Մահացել է 20-ամյա առաքիչ Մարիամ Չաչանիձեն, ով հունիսին վթարի էր ենթարկվել և գրեթե 7 ամիս կոմայի մեջ էր։

Աղջկա մայրը քիչ առաջ ambebi.ge-ի հետ զրույցում խոսել է վթարի մասին.

«Իմ աղջիկը «Վոլտ» առաքիչ էր, մոպեդ էր քշում, Քսանի փողոցում վթար է տեղի ունեցել, մարդիկ հավաքվել են, Մարիամն էլ է կանգնել, այդ ժամանակ մի տիկին դուրս է ընկել մեքենայից. նա արագ է շարժվել, չի տեսել թե ինչ է պատահել, երբ հասկացել է, որ հարվածում է կայանված մեքենաներին, արգելակելու փոխարեն շփոթվել է և ոտքը սեղմել է գազի վրա… Մարիամը սաղավարտ է կրել սակայն բախումն այնքան ուժգին է եղել, որ նա նույնիսկ կորցրել է սաղավարտը, նա ստացել է գլխուղեղի վնասվածք ու կոմատոզ վիճակում տեղափոխվել հիվանդանոց…»: