Քաղաքապետը պատասխանում է NOR ռադիոկայանի հարցերին. ՏԵՍԱՆՅՈւԹ

Քաղաքապետը պատասխանում է NOR ռադիոկայանի հարցերին. ՏԵՍԱՆՅՈւԹ

Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը պատասխանում է Nor ռադիոկայանի հաղորդավար Արկադի Սիմոնյանի հարցերին։

Հիմնական հարցերը վերաբերում էին քաղաքապետարանի 2023 թվականի աշխատանքին, առաջնահերթություններին։ Հարցեր հնչեցին դեպի Սամեբա, Վլադիմիրովկա և Տամբովկա գյուղեր տանող ճանապարհների ասֆալտապատման մասին, ինչպես նաև հնչեց հարց 8 գյուղերի գազաֆիկացման բացակայության մասին։

Խոսվեց նաև այն մասին թե որքանով է հաշվի առնվում բնակիչների կարծիքը։

Քաղաքապետը մանրամասն պատասխանեց հնչած հարցերին, խոսեց խնդիրների և դրանց լուծումների մասին։

Մանրամասները` տեսանյութում։