Բնակիչները ձեռքով մաքրում են Փոքր Խանչալիից դեպի Նինոծմինդա տանող ճանապարհը․ Տեսանյութ

Բնակիչները ձեռքով մաքրում են Փոքր Խանչալիից դեպի Նինոծմինդա տանող ճանապարհը․ Տեսանյութ

Բքի և ձյան պատճառով Նինոծմինդայի մունիցիպալիտետում ճանապարհները կաթվածահար են եղել։ Այդ ճանապարհների թվում է Մեծ Խանչալի գյուղից դեպի Փոքր Խանչալի գյուղ տանող ճանապարհը։ Չնայած այն բանին, որ տեխնիկաները փորձել են մաքրել ճանապարհը սակայն ապարդյուն։

Դեկտեմբերի 26 -ին՝ ժամը16։15 -ի սահմաններում, Փոքր Խանչալիի բնակիչները ձեռքով սկսել են մաքրել ճանապարհը և իրենց դժգոհություն են հայտնում ստեղծված իրավիճակից։

Մանրամասները դիտեք տեսնայութում. (Տեսանյութը տրամադրել են բնակիչները)

Հիշեցենք, որ NOR ռադիոկայանը անցած նյութերում անդրադարձել էր, որ արդեն 2 օր է, ինչ մաքրման աշխատանքներ են իրականացվում Փոքր Խանչալի գյուղի ուղղությամբ, սակայն ճանապարհը ծածկված է մի քանի մետր բարձրությամբ ձյունով, և տեխնիկան չի կարող մաքրել։ Ուստի այսօր լրացուցիչ տեխնիկա է հրավիրվել:

Թեմատիկ՝