Նինոծմինդա-Փոքր Խանչալի ճանապարհը բացվել է

Նինոծմինդա-Փոքր Խանչալի ճանապարհը բացվել է

Բքի և ձյան պատճառով Նինոծմինդայի մունիցիպալիտետում ճանապարհները կաթվածահար էին եղել։ Այդ ճանապարհների թվում էր նաև Մեծ Խանչալի գյուղից դեպի Փոքր Խանչալի գյուղ տանող ճանապարհը։

Դեկտեմբերի 26 -ին՝ ժամը16։15 -ի սահմաններում, Փոքր Խանչալիի բնակիչները սկսել էին ձեռքով մաքրել ճանապարհը։ Այդ ընթացքում բնակիչներին է միացել ձյուն մաքրող տեխնիկան, որի օգնությամբ էլ ճանապարհը բացվել է։

Բնակիչները դիմեցին NOR ռադիոկայանին, որպեսզի ճանապարհի բացվելու առնչությամբ իրենց շնորհակալությունը հայտնեն Նինոծմինդայի քաղաքապետարանին գլխավորությամբ՝ քաղաքապետ Անի Մոսոյանի, ինչպես նաև գյուղի ներկայացուցիչ Սեդրակ Շահբազյանին։

Բնակիչները նաև գոհունակություն հայտնեցին NOR ռադիոյին վերոնշյալ խնդիրը լուսաբանելու համար։

Կաևդացեք նաև՝