Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների դեկտեմբերի 27-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի գները:
Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 1.79%-ով և կազմել 74.05 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 1.56%-ով և կազմել 79.75 դոլար:
Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: shantnews.ge