Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների երթևեկությունը վերականգնվել է։ Այս մասին «Ալիք Մեդիան» տեղեկանում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտից:
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով, Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունն իրականացվում է առանց կանգառի` միայն ձնահոսքի թունելներով։ Թունելներում կցորդով, կիսակցորդով մեքենաների և ավելի քան 30 նստատեղ ունեցող ավտոբուսների տեղաշարժն իրականացվում է միակողմանի` պարեկային ոստիկանության անմիջական հսկողությամբ և համակարգմամբ։ aliq.ge