
Թուրքիայի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 11 մարդ է մահացել, ավելի քան 50-ը վիրավորվել են, նրանցից ութի վիճակը ծանր է։
Ճանապարհատրանսպորտային պատահարի ժամանակ իրար են բախվել 7 տրանսպորտային միջոց՝ երեք ավտոբուս և մեկ բեռնատար։
Վարկածներից մեկի համաձայն՝ ավտովթարի պատճառը եղել է մառախուղն ու դրանից առաջացած ցածր տեսանելիությունը։ 1in.am