Նոր դպրոցներն և ուսուցիչների աշխատավարձը. Կրթության ոլորտի ձեռքբերումները

Նոր դպրոցներն և ուսուցիչների աշխատավարձը. Կրթության ոլորտի ձեռքբերումները

Կրթական համակարգի համար տարին ավարտվեց փոփոխություններով: Ենթակառուցվածքների ոլորտում բազմաթիվ խնդիրներ են լուծվել, վերանորոգվել են դպրոցներ։ Ստացվել են կրթական ռեսուրսներ, գույք և շատ ավելին։

Ախալքալաքի կրթական ռեսուրս կենտրոնի տնօրենն անցնող տարին դրական է գնահատում: Շատ գյուղերում սկսվել են դպրոցների վերանորոգման աշխատանքները, սկսվել են նոր դպրոցների շինարարական աշխատանքները:

«Այս պահին ինչն է ընթացքի մեջ՝ Կոթելիան, Ալաստանը, Դադեշը գյուղական դպրոցներ են, որոնք հիմնովին վերանորոգվելու են: Սուլդա գյուղում նոր դպրոց է կառուցվելու, նախագիծն ընթացքի մեջ է, նաև որպես արդյունք մենք սկսել ենք երկլեզու ծրագիր, սրա համար ռեսուրսներ են ստացվել, և այդ ռեսուրսները բաժանվել են: Տարեցտարի մեծանում է գերազանցիկների ու մեդալակիրների թիվը, այս երեխաները ստանում են համակարգիչներ»,- ասում է Թերեզա Չիվչյանը։

Գալիք 2024 թվականին փոփոխություններ են նախատեսվում նաև ուսումնական պլանում։

«Հաջորդ տարի կփոխվի ազգային ուսումնական պլանը, որն ավելի շատ հնարավորություններ կտա կոնկրետ դպրոցներին: Պլանը կկազմվի՝ ելնելով դպրոցների կարիքներից: Դպրոցական ուսումնական պլանը կլինի ավելի ազատ: Կավելանա նաև ուսուցիչների աշխատավարձի չափը»,- ասում է Թերեզա Չիվչյանը։ jnews.ge