Վրաստանը պատրաստ կլինի անդամակցել ԵՄ-ին մինչև 2030 թվականը. Կոբախիձե

Վրաստանը պատրաստ կլինի անդամակցել ԵՄ-ին մինչև 2030 թվականը. Կոբախիձե

Վրաստանը լիովին պատրաստ կլինի մինչև 2030 թվականը դառնալ Եվրամիության անդամ. այս մասին վրացական «Իմեդի» հեռուստաալիքի եթերում հայտարարել է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։

«Մենք կարող ենք մեր խոսքը տալ, որ մինչև 2030 թվականը Վրաստանը պատրաստ կլինի դառնալ Եվրամիության անդամ»,- ասել է Կոբախիձեն։

Քաղաքական գործիչը համեմատել է Վրաստանի և Մոլդովայի հնարավորությունները՝ նշելով, որ իր երկիրը երկու տարվա ընթացքում զգալիորեն մեծացրել է իր տնտեսական ցուցանիշները, որոնք որոշիչ գործոններից են ԵՄ-ին անդամակցելու համար։

«Վերցնենք տնտեսությունը և համեմատենք Վրաստանն ու Մոլդովան: Միայն այս և անցած տարի մենք Մոլդովայի տնտեսության հետ տարբերությունը ավելացրինք 8 միլիարդ դոլարով: Սա նշանակում է, որ մենք 8 միլիարդ դոլարով առաջ ենք Մոլդովայից եվրաինտեգրման ճանապարհին»,- ընդգծել է Կոբախիձեն։

Դեկտեմբերին ԵՄ գագաթնաժողովում որոշվեց սկսել Ուկրաինայի և Մոլդովայի հետ անդամակցության բանակցությունները, որոնք կարող են սկսվել 2024 թվականի մարտին կամ ավելի ուշ։ Գագաթնաժողովում հայտարարվել է նաև համայնքին անդամակցելու համար Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տալու մասին։ shantnews.am