52 797 934 լարիով տուգանվել են «ՊՍՊ Փարմա», «Ավերսի», «Փարմադեպո», «Ջիպիս» և «Մերմիս» ընկերությունները

52 797 934 լարիով տուգանվել են «ՊՍՊ Փարմա», «Ավերսի», «Փարմադեպո», «Ջիպիս» և «Մերմիս» ընկերությունները

Հետազոտության արդյունքում հաստատվել է, որ դեղագործական ընկերությունները գործել են պետության և բնակչության դեմ։ Մասնավորապես, «ՊՍՊ Փարմա», «Ավերսի», «Փարմադեպո», «Ջիպիս» և «Մերմիս» ընկերությունները մեկ թեթրիի ճշտությամբ ուռուցքաբանական դեղամիջոցների նույնական գներ են ներկայացրել։

Մրցակցության ազգային գործակալությունը 52 797 934 լարիով տուգանել է «ՊՍՊ Փարմա», «Ավերսի», «Փարմադեպո», «Ջիպիս» և «Մերմիս» ընկերություններին։

Դեղագործական ընկերությունների կողմից ֆինանսական շահույթը առավելագույնի հասցնելու նպատակով կնքվել է համաձայնեցված, կարտելային գործարք։

Ազգային մրցակցության գործակալությունը ուսումնասիրությունը սկսել է Առողջապահության նախարարության դիմումի հիման վրա:
Առողջապահության նախարարությունն այս տարի բազմիցս բացահայտել է դեղագործական ընկերությունների կողմից անառողջ մրցակցության, արհեստական թանկացման, համաձայնեցված գործողությունների և դեղերի արհեստական պակասի փաստեր։

1000%, 2000% և 3000% թանկացումներ և նույնական գներ են նկատվել նաև այն դեղերի համար, որոնց համար հաշվետու գներ չեն կիրառվել։

Բացահայտվել է, արհեստականորեն թանկացված Թուրքիայից ներկրվող դեղերի գները և եվրոպական տարբեր երկրներից ներմուծված համանուն դեղերի արժեքի հետ հավասարեցման փաստեր։

Հայտնաբերվել է էպիլեպսիայի բուժման համար կենսական նշանակություն ունեցող դեղամիջոցի վրա (Դեպակին Խրոնո), արհեստական դեֆիցիտ ստեղծելու փաստեր։

Տեղեկությունը տարածում է Առողջապահության նախարարությունը։ sknews.ge