
Թուրքիայի արևելքում գտնվող Թունջելի նահանգում 4,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Աղետների կառավարման վարչությունը:
Համաձայն X սոցիալական ցանցում հրապարակած գերատեսչության հաղորդագրության՝ տեղական ժամանակով ժամը 16:28-ին Պուլումուրի շրջանում ստորգետնյա ցնցումներ են գրանցվել։
Երկրաշարժի օջախը գտնվել է 8,7 կմ խորության վրա։ shantnews.am