Ճապոնիայի Իսիկավա պրեֆեկտուրայում 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից երկու մարդ է մահացել, հայտնում է Kyodo News-ը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վաջիմա քաղաքում փլատակների տակ վեց փրկվածներ են հայտնաբերվել։ Զոհերի մեծ մասը վնասվածքներ է ստացել շենքերի բեկորներից կամ ընկնելուց։Երկրաշարժից հետո Վաջիմայում խոշոր հրդեհ է սկսվել։
Այս քաղաքում և պրեֆեկտուրայի ճապոնական այլ քաղաքներում փլուզվել են առանձին տներ՝ գետնի վրա թողնելով մեծ ճաքեր։
Տարհանումներ են իրականացվել Իշիկավա, Նիիգատա և Տոյամա պրեֆեկտուրաների առափնյա շրջաններից։ Տուժել է մոտ 51 հազար մարդ։
Արագընթաց գնացքների շարժումն ընդհատվել է, ավտոճանապարհները՝ արգելափակված։ shamshyan.com