
Թբիլիսիում ամուսինը վիրավորել է կնոջը, որից հետո նա նույնպես ինքնավնասվել է: Ըստ առկա տեղեկությունների՝ երկուսն էլ տեղափոխվել են կլինիկա, սակայն ստացած վերքի հետեւանքով կինը հիվանդանոցում մահացել է։
Տղամարդը շարունակում է մնալ բժիշկների հսկողության տակ։ Ապաքինվելուց հետո նրան կտեղափոխեն բանտ։
ՆԳՆ-ից հայտնում են, որ փաստի առթիվ հետաքննություն է սկսվել 19-109 հոդվածով, որը վերաբերում է ընտանիքի անդամի նկատմամբ սպանության փորձին։ 1tv.ge