Գլխավոր լուսանկարը NOR -ի արխիվից․
Նախորդ տարվա նոյեմբերի վերջին ռուսական ապրանքների արտահանման ընդհանուր ծավալը դոլարային արտահայտությամբ աճել է և հասել 362,4 միլիոն դոլարի։ Այդ մասին տեղեկացնում է «Lenta.ru»-ն։
Միացյալ Նահանգների մարդահամարի բյուրոյի ապրանքաշրջանառության ամսական հաշվետվության տվյալների համաձայն՝ նախորդ տարվա հոկտեմբերին ամերիկյան ներկրողների կողմից ռուսական ապրանքների գնումները գնահատվել են ընդամենը 274,4 միլիոն դոլար։ Աշնան վերջին ամսվա ընթացքում ցուցանիշն աճել է 88 միլիոն դոլարով։
Նշված ժամանակահատվածում ամերիկյան արտադրանքի արտահանման ընդհանուր ծավալը դեպի Ռուսաստան ավելի քան կրկնապատկվել է և հասել 69 միլիոն դոլարի, թեև հոկտեմբերին այն կազմել էր շուրջ 34,8 միլիոն դոլար։ Ամսվա ընթացքում այդ ցուցանիշն ավելացել է 34,2 միլիոն դոլարով։
Նոյեմբերյան ցուցանիշները զգալիորեն բարձր են ամռան ամիսների տվյալներից: «Հունիսին ԱՄՆ առաքել է 30,9 միլիոն դոլարի ապրանք, հուլիսին՝ 35,6 միլիոն դոլարի, իսկ օգոստոսին՝ 32,1 միլիոն դոլարի։ Իր հերթին, սեպտեմբերին այդ ցուցանիշը կազմել է 38,4 միլիոն դոլար»,- նշված է Միացյալ Նահանգների մարդահամարի բյուրոյի զեկույցում: shantnews.am