Որքան ավելացած կենսաթոշակ կստանան բարձրալեռնային շրջանների թոշակառուները

Որքան ավելացած կենսաթոշակ կստանան բարձրալեռնային շրջանների թոշակառուները

2024 թվականին Վրաստանում թոշակները բարձրացել են: Նինոծմինդայում բարձրալեռ արտոնություններից օգտվող թոշակառուներն արդեն բարձրացված կենսաթոշակ կստանան։

Մինչև 70 տարեկան բարձրադիր գոտու բնակչի կարգավիճակ ունեցող թոշակառուները կստանան 378 լարի, իսկ 70 տարեկանից բարձր անձիք՝ 498 լարի։ Մինչև 70 տարեկան թոշակառուները, ովքեր չեն օգտվում բարձրադիր գոտու բնակչի կարգավիճակի նպաստից, ստանում են 315 լարի։ Իսկ 70 տարեկանից բարձր՝ 415 լարի։

Նինոծմինդայում այսօր մինչև 70 տարեկան 2465 թոշակառու կա։ Իսկ 70 տարեկանից բարձր թոշակառուները 2073-ն են։

Վրաստանում կանանց համար կենսաթոշակային տարիքը 60 տարին է, իսկ տղամարդկանց համար՝ 65-ը:

Հաշմանդամության առաջին կարգ ունեցող 151 անձ, ունենալով բարձրադիր գոտու բնակչի կարգավիճակ, ստանում է 468 լարի։ Երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող 496 անձ, ունենալով բարձրլեռնային շրջանի բնակչի կարգավիճակ ստանում է 234 լարի։

Մանկությունից մինչև 18 տարեկան հաշմանդամության թոշակ ստացող և բարձրլեռնային շրջանի բնակչի կարգավիճակ ունեցողների համար կենսաթոշակը կազմում է 468 լարի։

Նինոծմինդայի մունիցիպալիտետը լեռնային շրջան է։ Այստեղ թոշակառուները կենսաթոշակ են ստանում «Բարձր լեռնային շրջանների զարգացման մասին» օրենքով՝ 20 տոկոս հավելավճարով։