Նինոծմինդայի մունիցիպալիտետում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Նինոծմինդայի մունիցիպալիտետում  կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Վրաստանի սահմանից 8 կիլոմետր հեռավորության վրա՝ Հայաստանի տարածքում, 3,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են այսօր՝ հունվարի 12-ին, ժամը 19:12-ին։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Սամեբա գյուղից մոտ 14 կիլոմետր հեռավորության վրա։ Տեղեկացնենք, որ Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղը երկրաշարժերի առումով ակտիվ կենտրոններից է։ Այս գյուղում վերջին երկրաշարժը տեղի է ունեցել երեկ՝ հունվարի 11-ին։