
Մաքրման աշխատանքների արդյունքում վերականգնվել է թեթև տրանսպորտային միջոցների երթևեկությունը միջպետական նշանակության Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի 94-110 կմ (Փարավանի լեռնանցք) հատվածում: Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունը։
Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ ձյան և մերկասառույցի պատճառով արգելվում է 22-ից ավելի նստատեղ ունեցող (բացառությամբ վարորդի նստատեղի) տրանսպորտի, կցովի, կիսակցովի և M3 կարգի մեքենաների տեղաշարժը:
Ինչպես տեղեկացնում են ճանապարհների դեպարտամենտից, ավտոճանապարհի մնացած հատվածներում երթևեկությունն ազատ է։ 1tv.ge