Համաշխարհային տնտեսական համաժողովի ժամանակ, որն անցկացվելու է Շվեյցարիայի Դավոս քաղաքում հունվարի 15-19-ը, քննարկվելու է անհայտ X հիվանդությունը, որի պատճառով կարող են 20 անգամով ավելանալ մահացության դեպքերը, քան COVID-19-ից։
Տեղեկությունը հայտնում է Ռիա Նովոստին`վկայակոչելով կազմակերպության կայքը։
«Ի՞նչ նոր ջանքեր են անհրաժեշտ առողջապահական համակարգերն առաջիկա բազմաթիվ մարտահրավերներին նախապատրաստելու համար`հաշվի առնելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության նոր նախազգուաշցումներն առ այն, որ անհայտ X հիվանդությունը կարող է 20 անգամ ավելի շատ մահերի պատճառ դառնալ, քան կորոնավիրուսի համաճարակի հետևանքով է եղել»,– նշված է հանդիպման անոնսում։
Նշենք, որ համաժողովի ընթացքում հիվանդության վերաբերյալ քննարկումը տեղի է ունենալու հունվարի 17-ին։
Մասնակցելու են ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադան Գեբրեյեսուսը, Բրազիլիայի առողջապահության նախարարը և առողջապահական ոլորտի այլ մասնագետներ։