Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Չինաստանի դեսպանին

Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Չինաստանի դեսպանին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Վրաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Չոու Ցիենի հետ։

Կառավարության աշխատակազմում կայացած հանդիպմանն անդրադարձ է եղել երկու երկրների սերտ բարեկամական հարաբերություններին, որոնք անցյալ տարի խորացել են ռազմավարական գործընկերության մակարդակով, ինչպես նաև համագործակցության ապագա հեռանկարներին։

Կողմերը նախորդ տարի հերթական անգամ բարձր են գնահատել Պեկին այցի ընթացքում Վրաստանի վարչապետի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինի հանդիպումը և դրա կարևորությունը Վրաստանի և Չինաստանի հարաբերություններում։ Խոսվել է նշված այցի շրջանակներում կողմերի կողմից սահմանված ծրագրերի իրականացման մասին։

Դեսպանը վարչապետին տեղեկացրել է Թայվանում կայացած այսպես կոչված ընտրությունների մասին, որոնց վերաբերյալ վարչապետը ևս մեկ անգամ հայտնել է Վրաստանի կառավարության ամուր աջակցությունը մեկ Չինաստանի սկզբունքին։ Կողմերը վերահաստատել են իրենց աջակցությունը միմյանց ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ 1tv.ge