Առաջիկա ամիսներին թանկացում է կանխատեսվում

Առաջիկա ամիսներին թանկացում է կանխատեսվում

Վրաստանյան ընկերությունների 22 տոկոսը հունվար-մարտ ամիսներին թանկացում է կանխատեսում։ Այդ մասին նշված է Վրաստանի բիզնեսի ասոցիացիայի (BAG) հրաապարակած ինդեքսում:

Ըստ BAG-ի՝ բիզնես միջավայրը 2023 թվականի 4-րդ եռամսյակում, 2023 թվականի երրորդ եռամսյակի համեմատ, վատթարացել է 4,5 կետով։ Նշված ժամանակահատվածում հարցված ընկերությունների կողմից ներկա իրավիճակի գնահատականը վատթարացել է 6,1 կետով, իսկ առաջիկա 6 ամիսների ակնկալիքների ցուցանիշը՝ 2,8 կետով։

Այնուամենայնիվ, ինչպես նշվում է փաստաթղթում, հարցված ընկերությունների 14 տոկոսը 2023 թվականի 4-րդ եռամսյակում բարձրացրել է իր վաճառքի գները։ Ինչ վերաբերում է 2024 թվականի 1-ին եռամսյակի ակնկալիքներին, ապա հարցված ընկերությունների 22 տոկոսը վաճառքի գների աճ է կանխատեսում։

«Ինչ վերաբերում է ակնկալիքներին, ապա 2024 թվականի 1-ին եռամսյակի համար գների աճի ակնկալիքն առավելապես ամրագրված է արդյունաբերության ոլորտում։

Գների աճի դինամիկան ամենաքիչն է նկատվում ծառայությունների ոլորտում, քանի որ 2023 թվականի 4-րդ եռամսյակում հարցված ընկերությունների միայն 10 տոկոսն է թանկացրել իր արտադրանքը»,- նշված է հետազոտության մեջ։ aliq.ge