Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը հունվարի 16-ի ժամը 11։00-ի դրությամբ բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, տեղեկացնում են Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտից:
Երթևեկությունը սահմանափակվել էր բարդ օդերևութաբանական պայմանների պատճառով, երեկ՝ հունվարի 15-ին, կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների երթևեկությունը վերականգնվել է։
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով, Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունն իրականացվում է առանց կանգառի` միայն ձնահոսքի թունելներով։ Թունելներում կցորդով, կիսակցորդով մեքենաների և ավելի քան 30 նստատեղ ունեցող ավտոբուսների տեղաշարժն իրականացվում է միակողմանի` պարեկային ոստիկանության անմիջական հսկողությամբ և համակարգմամբ։ aliq.ge