
Ռուսաստանից Վրաստան դրամական փոխանցումների ծավալը 2023 թվականին կազմել է ավելի քան 1,5 մլրդ դոլար, ինչը 26%-ով պակաս է 2022 թվականի ցուցանիշից։ Այս մասին ասվում է Վրաստանի ազգային բանկի հրապարակած տվյալների մեջ։
Ռուսաստանը Վրաստան դրամական փոխանցումների ծավալով առաջին տեղում է, երկրորդ տեղում Իտալիան է։ Անցյալ տարի այդ երկրից Վրաստան է մուտք գործել 518,6 մլն դոլար, ինչը 20,1%–ով ավել է 2022 թվականի ցուցանիշներից։ Երրորդ տեղում ԱՄՆ-ն է։ Այդ երկրից Վրաստան 2023 թվականին փոխանցվել է 456,4 մլն դոլար, ինչը 39,5%–ով ավել է, քան 2022 թվականին։ 1in.am