Պարեկը մեզ տուգանում է, փողոցներում գործնական պարապմունքների խնդիր ունենք-Ավտոդպրոցներ

Պարեկը մեզ տուգանում է, փողոցներում գործնական պարապմունքների խնդիր ունենք-Ավտոդպրոցներ

Ախալցիխեում գործող ավտոդպրոցների ներկայացուցիչների խոսքով՝ քաղաքի փողոցներում գործնական պարապմունքների հետ կապված խնդիրներ կան։Պատճառը ՆԳՆ սպասարկման գործակալության որոշումն է՝ գործակալությունը քննական երթուղում ներառել է քաղաքի բոլոր գլխավոր փողոցները, արդյունքում ավտոդպրոցների համար այլեւս տեղ չի մնացել՝ աշակերտներին պարապելու համար։Նրանց խոսքով, խնդիր է նաև պարեկային ոստիկանության հաճախակի տուգանքները, որոնք գրում են հրահանգիչներին։ Մինչ օրս քաղաքային պայմաններում պարապմունքները, նրանց վրա արժենում է սեփական վարորդական իրավունքից զրկվելուն։

«Մծվանե Շուքի», «Օրի Գիո» և «Վիպ դրայվ» ավտոդպրոցների ղեկավարների խոսքով՝ անցած տարվա հոկտեմբերից պարեկային ոստիկանությունը ուսումնական մեքենաներին տուգանում է նույնիսկ օրական մի քանի անգամ։ Յուրաքանչյուր դեպքի համար տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը պատկանող 100 միավորից հանվում է 5 միավոր, որից հետո սահմանափակվում է վարորդի վարելու իրավունքը։ Նրանց համար պարզ չէ, թե ինչպե՞ս կարելի է սովորեցնել աշաերտներին մեքենա վարել քաղաքային պայմաններում, եթե պատասխանատու գործակալությունը քաղաքում տեղաշարժվելու թույլտվություն չի տալիս։

«Օրենքով ընդունվել է, որ քաղաքում ուսուցումը պետք է անցնի ոչ քննական ճանապարհներով։ Ախալցիխեի քննական կենտրոնն ամբողջությամբ յուրացրել է քաղաքի փողոցները քննությունների համար։ Փաստորեն, մեզ արգելել էին աշխատել։ Չէ՞, որ ամեն խախտում երկու կողմ ունի։ Եթե ես ինչ-որ բան խախտում եմ, ուրեմն պետք է ասեն՝ ինչպես անեմ։ Ենթադրաբար, ինչ-որ մեկի անձնական շահերից ելնելով, ուսուցումն արգելվել է, և մարդկանց խնդրում են քննությունն հանձնել առանց սովորելու։ Նախ, եթե սրանից ինչ-որ մեկին վնաս է հասցվում, դա բնակչությունն է։ Ինչպե՞ս պետք է քննություն հանձնես մի բանում, որը քեզ ոչ ոք չի սովորեցնում»,- ասում է «Օրի Գիո» ավտոդպրոցի ներկայացուցիչ Գիորգի Զարիձեն։
Նրա խոսքով, պարեկային ոստիկանությունը հաճախակի է կանգնեցնում մեքենաները դասավանդման ընթացքում, ինչը լրացուցիչ սթրես է առաջացնում աշակերտների մոտ։ Նա հիշում է, որ եղել է դեպք, երբ աշակերտն այս պատճառով շփոթվել է և արտակարգ իրավիճակ ստեղծել։

2022 թվականի ապրիլի 25-ից վարորդական իրավունքի քննության գործնական մասը դարձավ երկփուլ։ Քննությունը հնարավոր է հանձնել Ախալցիխեի, Ռուսթավիի, Գորիի, Թելավիի, Փոթիի, Քութայիսիի, Սաչխերիի, Օզուրգեթիի և Բաթումիի սպասարկման գործակալություններում։

Ախալցիխեում ընտրված երեք քննական երթուղիները ի սկզբանե հայտարարվել են 2022 թվականի ապրիլին, սակայն ավելի ուշ՝ 2023 թվականի հուլիսի 4-ին, ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիի հրամանի հիման վրա երթուղին կրկին փոխվել է։

«Երբ պարեկային ոստիկաններին հարցնում ենք, թե ինչու՞ են մեզ տուգանում, այսպես են պատասխանում.՝ «Ի՞նչ անենք, մենք սրա հետ կապ չունենք, ճնշումը տեղի սպասարկման գործակալությունից է գալիս»։ Երբ օրենք ընդունվեց քաղաքային պայմաններում մեքենա վարելու քննություն անցկացնելու մասին, այն ժամանակ պետք է պայմանավորվածություն ձեռք բերվեր և որոշվեր, թե որն է լինելու քննության,և որը՝ ուսումնական փողոցը։ Սակայն, հավանաբար, համակարգման բացակայության պատճառով, փաստորեն ամբողջ քաղաքն ընդգրկվել է քննական երթուղու մեջ»,- պարզաբանում է «Վիպ դռայվ» ավտոդպրոցի հրահանգիչ Դիմիտրի Բախտուրիձեն։ Շարունակությունը՝ sknews.ge