
Կիոկուշին կարատեի մարզիչ Սամվել Դարբինյանը՝ ծնունդով Նինոծմիդայի մունիցիպալիտետի Կաթնատու գյուղից է և արդեն 4-5 տարի է ընտանիքի հետ մեկտեղ ապրում են Նինոծմինդա քաղաքում։
Սամվել Դարբինյանը արդեն 25 տարի է զբաղվում է կարատե մարտարվեստով, որին զուգահեռ մոտ 15 տարի իր գործունեությունն է ծավալում որպես մարզիչ, մարզելով և մարզվելով ինչպես Վրաստանում այնպես էլ Ռուսաստանում և Հայաստանում։
Դարբինյանի վերջին ձեռքբերումը եղել է սև գոտին, 3 -րդ դան որակավորումով, համապատասխան դիպլոմ, որոնք ճանաչվել են կարատեի համաշխարհային ֆեդերացիայի կողմից և ուղարկվել Ճապոնիայից։
Մանրամասները՝ տեսանյութում․
Նշենք, որ Սամվելը այս պահի դրությամբ մարզում է երկու խումբ՝ Նինոծմինդա քաղաքում և Գորելովկա գյուղում։
Կարդացեք նաև՝