Մշակվում է արդյոք ավազով եւ աղով Նինոծմինդայի գյուղեր տանող ճանապարհները

Մշակվում է արդյոք ավազով եւ աղով Նինոծմինդայի գյուղեր տանող ճանապարհները

Գլխավոր լուսանկարը՝ NOR -ի արխիվից․

Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակիչները հաճախ իրենց դժգոհություն են հայտնում դեպի գյուղեր տանող ճանապարհներին առկա մերկասառույցից։

Արդյո՞ք նախատեսված է մշակել ավազով եւ աղով Նինոծմինդայի գյուղեր տանող ճանապարհները, փորձեցինք պարզել Նինոծմինդայի փոխքաղաքապետ Արմեն Բդոյանից։

Նրա խոսքով․ «Տենդերի մեջ նախատեսված է գյուղեր տանող ճանապարհների ձնամաքրման և անհրաժեշտության դեպքում աղով մշակման աշխատանքներ։ Մենք գյուղերում ունենք ներկայացուցիչներ ովքեր մեզ տեղյակ են պահում ճանապարհների վիճակի մասին, որից հետո հարկ եղած դեպքում տվյալ գյուղի ճանապարհը մշակվում է։ Այս պահին պատրաստվում ենք մշակել դեպի Փոքր Արագյալ տանող ճանապարհը»։

Մանրամասները՝ ձայնագրությունում․

Radio NOR · Մշակվում է արդյոք ավազով եւ աղով Նինոծմինդայի գյուղեր տանող ճանապարհները

Հիշեցնենք, որ ամեն տարի Նինոծմինդա քաղաքի փողոցների և գյուղական ճանապարհների մաքրման համար հատկացվում է ավելի քան 140 000 – 150 000 լարի։ 2023 թվականին 140 000 լարիից մրցույթը շահել էր JV Group-ը 122 000 լարիով, որտեղից ծախսվել է մոտ 54 885 լարի։ Ըստ նախագծի՝ մրցույթում հաղթած կազմակերպությունը պարտավորվում է մեկ տարվա ընթացքում մաքրել ու աղով մշակել մունիցիպալիտետի գյուղեր տանող ճանապարհները։

Նշենք, որ 2024 թվականին ճանապարհների մաքրման ծրագրի համար նախատեսված է 150 հազար լարի։ Ճանապարհների մաքրման մրցույթը կհայտարարվի 2024 թվականի բյուջեի ընդունումից հետո։

Թեմատիկ՝