Սառը օդը ջրազրկում է աչքերի լորձաթաղանթները

Սառը օդը ջրազրկում է աչքերի լորձաթաղանթները

Ամերիկացի ակնաբույժ Մայքլ Բրուսքոն Brusco Vision կլինիկայից Daily Mail-ին հայտնել է, որ  աչքերի արցունքոտվելու հիմնական պատճառը սառը եղանակին դրանց լորձաթաղանթների ջրազրկումն է։

Բժիշկը բացատրել է, որ չոր աչքի ախտանշանը սառը օդի ազդեցության պատճառով ի հայտ է գալիս շատ մարդկանց մոտ։ Ձմռանը ցուրտ եղանակին փողոց դուրս գալիս աչքերի լորձաթաղանթները ջրազրկվում են։ Արցունքաբեր ակտիվությունը նույնպես նվազում է։ Արցունքի հեղուկի ոչ մեծ քանակությունը պաշտպանում է աչքի արտաքին շերտը՝ եղջերաթաղանթը։ Այդ հեղուկը նաեւ խանգարում է կեղտի եւ փոշու հայտնվելուն աչքի մակերեսին։

Խոնավացնող  թաղանթի գոշորշիացումը, որն առաջ է գալիս չոր, սառ օդի հետեւանքով, գործի է դնում կոմպենսացիոն մեխանիզմը՝ արցունքագեղձի ռեֆլեքսը։ Ուղեղին աչքի հետին մասի նյարդերով հաղորդվող ազդանշանները սկսում են արտադրել լրացուցիչ հեղուկ։ Այդ պատճառով առաջ է գալիս ինտենսիվ արցունքարտադրություն։

Սառը օդում աչքերի արցունքարտադրության մեկ այլ պատճառ է դեկորատիվ կոսմետիկայի, քսուքների եւ խոնավացնող այլ միջոցների օգտագործումը աչքերի շուրջ։ Դրանք կարող են խցանել մեյբոմիային ճարպագեղձերը կոպերի եզրերին եւ առաջ բերել գրգռում։ Դոկտոր Բրուսքոն նաեւ նշել է, որ այն մարդկանց մոտ, ովքեր ամբողջ օրն աշխատում են համակարգչով, արցունքագեղձը աչքերի մակերեսին բարակում է։ Դա աչքերն ավելի զգայուն է դարձնում չոր, սառը օդի ազդեցության նկատմամբ։