Կիվին շատ վիտամիններ, ածխաջրեր, սպիտակուցներ, միկրոէլեմենտներ է պարունակում։ Իր բաղադրությամբ կիվին ռեկորդակիր է մրգերի և հատապտուղների շարքում։
Կիվին պարունակում է վիտամիններ C, E և K։ Վիտամին С-ն 92 մգ է 100 գրամանոց կիվիում։ Այդ վիտամինը կիվիում 2-3 անգամ ավելի շատ է, քան կիտրոնում, կամ այլ ցիտրուսներում։
Վիտամին C-ն զգալիորեն բարձրացնում է օրգանիզմի պաշտպանողականությունը ինֆեկցիաների և վիրուսների դեմ։ Դրանից բաց՝ այդ վիտամինը բարձրացնում է օրգանիզմում կոլագենների վերարտադրությունը և զգալիորեն դանդաղեցնում ծերանալու գործընթացը։
Վիտամին Е-ն անհրաժեշտ է մաշկի բջիջների համար։ Այս վիտամինը գործում է որպես հակաօքսիդանտ, որն օգնում է օրգանիզմին ազատվել տոքսիններից և ազատ ռադիկալներից։
Կիվին ունի յուրահատուկ կարողություն, որի շնորհիվ վերացնում է օրգանիզմի ավելորդ աղերը։ Նյութերը, որոնք պարունակում է կիվին, խոչընդոտում են երիկամների քարերի ձևավորմանը։
Կիվին հարուստ է հանքանյութերով՝ մանգան, պղինձ և կալիում։ Մանգանը և պղինձն օգնում են օրգանիզմին թարմացնել բջիջները և հյուսվածքները։ Կալիումը կարգավորում է օրգանիզմի հեղուկների մակարդակը և սրտի ռիթմը։ Այդ կերպով այն կարևոր դեր է խաղում սրտանոթային համակարգի առողջության համար։ Միկրոէլեմենտները, որոնք պարունակում է կիվին, խոչընդոտում են հիպերտոնիայի զարգացմանը, սրտի անբավարարությանը, ամրացնում է անոթների պատերը՝ այդպիսով կանխելով թրոմբոզի առաջացումը։
Կիվիի բաղադրության մեջ կա լյուտեին։ Այդ նյութը դադարեցնում է տարիքային տեսողական խնդիրները։ Լյուտեինը նաև պաշտպանում է մեր աչքերը ազատ ռադիկալների վնասակար ազդեցություններից։
Կիվին նաև օգնում է կարգավորել քունը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ կիվիի օգտագործումը բարելավվում է քունն այն մարդկանց մոտ, ովքեր ունեն խնդիրներ քնի հետ։
Կիվիից պատրաստված դիմակներն օգնում են կանխել մաշկի վնասվածքները արևի ճառագայթներից և շրջակա միջավայրի աղտոտումներից, որոնք առաջացնում են կնճիռներ։