Հարսանյաց սրահի վերածված եկեղեցին հարսանիքի ժամանակ փլուզվել է. Տեսանյութ

Հարսանյաց սրահի վերածված եկեղեցին հարսանիքի ժամանակ փլուզվել է. Տեսանյութ

Տոսկանայի շրջանի Պիստոյա քաղաքում իտալա-ամերիկյան հարսանիքի ժամանակ հատակ է փլվել, ինչի հետևանքով տուժել է 30 մարդ։ Միջադեպի մասին գրում է The Telegraph-ը։

Նահանգապետ Եվգենիո Ջիանին հեռագրային գրառման մեջ հայտնել է, որ վիրավորներից հինգը գտնվում են ծանր վիճակում։ Նրա խոսքով՝ նրանք տեղափոխվել են տարածաշրջանի մի քանի հիվանդանոցներ, այդ թվում՝ Ֆլորենցիա։

Ինչպես պարզվում է, դեպքը տեղի է ունեցել պարի ժամանակ։ Այցելուները վայր են ընկել 13 ոտնաչափ բարձրությունից:

«Սարսափելի խուճապ էր, ապոկալիպտիկ տեսարան էր, ասես մարդկանց կուլ էր տվել անդունդը, հետո միայն փոշին ու փլատակների տակ էին, ոչինչ չէինք տեսնում, կողքիս ընկերս էր, ով կորցրել էր գիտակցությունը և սկսեց արյունահոսել. »,- հիշեց տուժած հյուրերից մեկը։

Իտալական ANSA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հրշեջները փլատակների միջից դուրս են բերել մարդկանց։ Պաշտոնյաների խոսքով՝ փլուզման պատճառը դեռ պարզված չէ։

Հարսանյաց սրահի տակ ռեստորան կար։ Ինչպես հիշում են այնտեղ գտնվողները, սարսափելի տեսարան էր, երբ առաստաղը փլվեց, և մարդկանց քաշեց իր տակ։

Նշենք, որ խնջույքն անցկացվել է 15-րդ դարով թվագրվող վանքի շենքում։ Շենքը վերջին տարիներին վերածվել է հարսանյաց սրահի…