Աշուղները մեծ դեր են խաղում հայ երգարվեստում՝ իրենց երաժշտության և պոեզիայի միջոցով պահպանելով և առաջ մղելով երկրի մշակութային ժառանգությունը: Նրանք նպաստում են պատմվածքի հարուստ ավանդույթին՝ հաճախ անդրադառնալով սիրո, բնության և պատմական իրադարձությունների թեմաներին: Աշուղներն օգտագործում են իրենց ինքնատիպ արվեստը հանդիսատեսի հետ կապ հաստատելու համար՝ խթանելով ինքնության զգացումը և ընդհանուր պատմությունը հայ համայնքում:
Այդպիսի աշուղներից է Ալիկ Քսպոյանը, նույն ինքը` աշուղ Ալիք Ջավախքը։ Ալիկ Քսպոյանը ապրում և ստեղծագործում է Ջավախք աշխարհում։ Մեր օրերում ով պիտի Ջավախքի գովքը աներ եթե չլիներ Ալիկ Քսպոյանը։
Ջավախքի գարունները երգի վերածած աշուղը նպաստում է հայ-վրացական հարաբերությունների զարգացմանը և իր հետքը թողնում երկու երկրների մշակութային ժառանգության զարգացման և պահպանման մեջ։
Աշուղ Ալիք Ջավախքը այսօր էլ շարունակում է իրեն բնորոշ երգարվեստով ստեղծագործել և գովերգել հայրենիքը և նուրբ ձևով ներկայացնել դարերից եկած ավանդույթները։
Այսօր հունվարի 27-ին, աշուղ Ալիք Ջավախքի ծննդյան տարեդարձն է։ NOR ռադիոկայանը շնորհավորում է աշուղին, մաղթելով` առողջություն, երկարակեցություն և ստեղծագործական բուռն հաջողություններ։ NOR ռադիոկայանի թիմը բարձր է գնահատում աշուղի արվեստը և հույս հայտնում, որ աշուղի շուրթերից կծնվեն Ջավախքը և ջավախահայությանը գովերգող նոր բառեր և դրանք կվերածվեն հնչյունների ու կտարածվեն Ջավախքի լեռնաշղթայից անդին։
Շնորհավորում ենք սիրելի աշուղ։ Հարգանքներով NOR ռադիոկայանի թիմ։